Մայրաքաղաքի տոնական ձևավորումը կկազմակերպվի այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով հրապարակված այն տեղեկությանը, թե  ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը:

Comments (0)
Add Comment