«Հայաստան» համահայկական հիմնադրամի
Հեռուստամարաթոն-2018»-ին ցուցադրվել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձը։
«Սա հրաշալի ծրագիր է։ Նախկինում կոռպուցիայի պատճառով չարաշահվել են միջոցները՝ առաջացնելով մեր վրդովմունքը, սակայն ծրագիրն արդեն նոր ուղով է ընթանում, նոր ղեկավար կա և թափանցիկության նոր մակարդակ է ապահովվել, ինչի պատճառով էլ ես համաձայնեցի եթերում խոսել»,– ասել է Թանկյանը։
Թանկյանն ասել է՝ ինքը ոչ թե կոչ է անում նվիրաբերություն անել, այլ ներդրում անել անել Հայաստանում. «Ժամանակն է, որ բոլորս մեր ամեն ինչը տանք մեր հայրենիքին»։
Նա իր ամերիկահայ ընկերներին կոչ է արել բիզնես դնել Հայաստանում, բնակարաններ գնել , իրենց զավակներին Հայաստանն ուղարկել՝ այդ մասնակցելով Հայաստանի ապագայի կերտմանը։
Աղբյուրը ՝ News.am