Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության ընթացակարգում կրկին փոփոխություններ կան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվելիք Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի ընթացակարգի մեջ կրկին փոփոխություններ են տեղի ունեցել:

Նախարարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է անցնող տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով ,մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

Ինչպես նախորդ տարի այս տարի ևս, ֆեդերացիաները ներկայացնելու են մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ կառաջադրի մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովը:

Բայց այս տարի, բացի լրագրողներից ու երկրպագուներից (SMS քվեարկություն) լավագույնների ընտրությանը նաև մասնակցելու են գլխավոր մարզիչները:

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 18:00), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուրը ՝ VNEWS

Comments (0)
Add Comment