Ճաշի սեղանի շուրջ միասին հավաքվելու ավանդույթը ոչ միայն ամրացնում է ընտանեկան կապերը, այլեւ շատ օգտակար է դեռահասների առողջության համար:
JAMA Network Open ամսագրի տվյալներով, Գելֆի համալսարանի ընտանեկան հարաբերությունների եւ սնուցման մասնագետները վերլուծել են 14-24 տարեկան ծնողների հետ ապրող ավելի քան 2700 մարդկանց մասնակցությամբ հարցման արդյունքները:
Գիտնականներին, մասնավորապես, հետաքրքիր էր, թե որքան հաճախ են երիտասարդները ճաշում ամբողջ ընտանիքի հետ, որքան մրգեր, բանջարեղեն, արագ սնունդ, ինչպես նաեւ քաղցր ըմպելիքներ են խմում: Պարզվել է, որ նրանք, ովքեր գոնե երբեմն մասնակցել են ընտանեկան ընթրիքներին, շատ ավելի ճիշտ են սնվել, քան նրանք, ովքեր չեն հետեւել այդ ավանդույթին:
Հատկանշական է, որ այս հարցում ոչ մի դեր չի խաղացել այն, արդյոք ընտանիքում լավ կամ վատ հարաբերություններ են տիրել:
Գիտնականները համոզված են, որ ընտանեկան ճաշի ժամանակ՝ հանգստի մթնոլորտում, ծնողները կարող են երեխաներին առողջ սնվելու օրինակ ցույց տալ:
Ընդ որում, հատուկ նշանակություն չունի, թե երբ կհավաքվեն ընտանիքի անդամները սեղանի շուրջ՝ ճաշին, նախաճաշին, ընթրիքին: Կարեւորը, որ ընտանիքի անդամները գոնե մեկ անգամ մասնակցեն ուտեստների պատրաստմանը եւ հանդիպեն սեղանի շուրջ;
Աղբյուրը ՝ News.am