Կրկնեք այս պրոցեսը շաբաթը մեկ անգամ և կզգաք թե ինչպես եք երիտասարդանում

Ճապոնուհիները դարեր շարունակ օգտվում են բրնձի կոսմետոլոգիական առավելություններից։ Բրինձը լինոլային թթվի եւ սկվալենի` ուժեղ հակաօքսիդանտի աղբյուր է, որը կարգավորում է կոլագենի արտադրությունը։ Վերջինս կանխում է կնճիռների առաջացումն ու պաշտպանում արեւի բացասական ազդեցությունից:

 

Բացի այդ, բրինձը պարունակում է  Е վիտամին, որը պաշտպանում է սիրտը եւ նվազեցնում արյան մեջ խոլեստերինի քանակը։ Դժբախտաբար, բացի ճապոնացիներից, մարդկանց մեծամասնությունը չգիտի այս փաստերի մասին։ Բրինձն իսկապես ունակ է երիտասարդացնել։

Wnews.am-ն առաջարկում է օգտագործել բրնձից պատրաստված այս հրաշք դիմակը, որը կլավացնի մաշկի գույնն ու կհարթեցնի կնճիռները։

Դրա համար անհրաժեշտ է.
3 թեյի գդալ բրինձ
1 թեյի գդալ կաթ
1 թեյի գդալ մեղր

 

Ինչպես պատրաստել. Եփեք ու քամեք բրինձը։ Դրա ջուրը պահեք, բրնձի վրա ավելացրեք տաք կաթ եւ մեղր։ Քսեք մաքուր ու չոր մաշկին, թողեք մինչեւ դիմակն ամբողջությամբ չորանա, այնուհետեւ լվացեք այն ջրով, որի մեջ եփվել էր բրինձը։

Բրնձի ջուրն ունի հակաբակտերիալ ուժեղ հատկություն։ Այն հարթեցնում է մաշկն ու լավացնում արյան շրջանառությունը։ Ջուրն օգնում է ազատվել պիգմենտային հետքերից եւ հեռացնում բորբոքային պրոցեսները: Այն կարելի է օգտագործել նաեւ արեւայրուքից առաջ։

Դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում բրնձի դիմակն օգտագործել շաբաթական առնվազն մեկ անգամ։ Կրկնեք պրոցեը մի քանի անգամ եւ կնկատեք, որ երիտասարդացել եք առնվազն տասը տարով։

 

 

Comments (0)
Add Comment