Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հարմար առանձնատուն են փնտրում, քանի որ պատրաստվում են լքել Քենսիգթոնյան պալատը: Հարրին ու Մեգանը շուտով երեխա են ունենալու և ցանկանում են առանձին ապրել:
Մինչ այս լուրեր էին պտտվում, որ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ապրելու են Հարրիի եղբոր՝ Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի առանձնատան հարևանությամբ, սակայն այդ լուրերը չեն հաստատվել:
Հարրիի և Մեգանի մտերիմներից մեկը լրատվամիջոցներին ասել է, որ նրանք ցանկանում են ավելի մեծ առանձնատուն գտնել , որը պալատից դուրս կլինի, քանի որ Հարիի և Մեգանի կենսակերպը շատ է տարբերվում արքայական ընտանիքի մյուս անդամների ապրելաձևից:
Աղբյուրը ՝ Life Panarama.am