Օրերս հաղորդվել էր, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան համաձայնության են եկել դստեր՝ Դրիմ Ռենեի խնամակալության հարցում: Քիմի եղբայրը եւ պարուհին որոշել էին իրենց կյանքը չբարդացնել: Եվ իսկապես, ինչո՞ւ մշտապես վճարեն փաստաբաններին, եթե հնարավոր է ամեն ինչի շուրջ ինքնուրույն արագ պայմանավորվել:
Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան պայմանավորվել էին դստերը հետեւել եւ խնամել 50×50 գրաֆիկով: Աղջիկը 4 օր անցկացնում է ծնողներից մեկի հետ, ասենք՝ Ռոբի, 3 օր՝ մյուսի (Չայնայի): Մեկ շաբաթ հետո գրաֆիկը փոխվում է, մյուս ծնողը (արդեն Չայնան) դստերը պահում է 4 օր, իսկ Ռոբը՝ 3 օր:
Իհարկե, կա մի նրբություն: Քանի որ Ռոբն առանձնապես փող չի վաստակում, ապա նա Չայնային երեխային խնամելու համար վճարում է 20 հազար դոլար:
Ռոբը հայտարարել է, որ իր գործերը լավ չեն ընթանում (Քիմի եղբայրը հաջողությամբ տապալում է գուլպաների արտադրության բիզնեսը եւ այնպես, որ նրա ընկերությունը մասնակիորեն գնել է մայրը՝ Քրիս Ջենները): Ռոբը պահանջում է, որ դատարանը չեղարկի իր կողմից փողի վճարումը, անգամ ավելին՝ Քիմի 31-ամյա եղբայրը պնդում է, որ Չայնան միլիոններ է վաստակում, եւ որ նա պետք է պահի դստերը:
Սրան Բլեքը պատասխանել է իր Instagram-ում հրապարակած զայրալից մենախոսությամբ:«Այսինքն՝ իմ երեխաներն արժանի չեն շքեղ կյանք վարելու, ինչպես նրանց հայրերը (Չայնան նաեւ որդի ունի ռեփեր Tyga-ից): Որպես միայնակ մայր՝ ես ամեն ինչ անում եմ, որ նրանք նույնպիսի կյանք ունենան»,- գրել է Չայնան
Աղբյուրը ՝News.am