Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոյեմբեր ամսվա խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ։
Թատրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում նախատեսված համերգային երեկոն տեղի չի ունենա։ Այն քաղաքացիները, ովքեր գնել են այդ համերգի տոմսերը, կարող են վերադարձնել թատրոնի տոմսարկղ։
Նոյեմբերի 23-ին նախատեսված Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։ Նոյեմբերի 23-ի համար գնված տոմսերը վավեր են դեկտեմբերի 16-ի համար։
Նոյեմբերի 24-ին նախատեսված Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան տեղի չի ունենա։ Գնված տոմսերը կարելի է վերադարձնել թատրոնի տոմսարկղ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
Աղբյուրը ՝ Life Panarama.am