Ռեփեր Tekashi-ին սպառնում է ցմահ ազատազրկում

Ահա թե ինչով է ռեփերների նոր դպրոցը տարբերվում հնից՝ ուղեղի իսպառ բացակայությամբ։ Սկսեցիր միլիոններ աշխատել, զվարճանալ աղջիկների եւ եւ շքեղ մեքենաներով, հակառակորդիդ վրա կրակելու իմաստը ո՞րն է։

Խոսքը ռեփեր Tekashi-ի մասին է, ով տաղանդավոր է երաժշտության մեջ, սակայն հիմար է կյանքում, քանզի երիտասարդին 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում է սպասվում

Ի դեպ, ռեփերին, ով հանդիսանում է Nine Trey Gangasta Bloods խմբավորման անդամ, մեղադրանք է առաջադրվել ռեկետ, զենք պահելու եւ օգտագործելու համար։  Այս պահին երաժիշտը ձերբակալված է։

Ինչպես գրում է TMZ-ը ռեփերին առաջադրված է ընդհամենը 6 մեղադրանք, տեսախցիկները մեկ անգամ չէ, որ ֆիքսել նրան այն ժամանակ, երբ նա կրակել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հակառակորդների մեքենաների վրա։ Երիտասարդի փաստաբանը փորձել է արդյունքի հասնել՝ 750 000 դոլար գրավի դիմաց նրան ազատել եւ տնային կալանքի ենթարկել, սակայն դատավորը մերժել է նրա հարցումը։ Դատարանում 22-ամյա Tekashi-ը հայտնվել  է ձեռնաշղթաներով, ինչպես ձեռքերին, այնպես էլ ոտքերին։ Դատական հերթական նիստը տեղի կունենա այսօր։ միգուցե հենց այսօր էր հրապարակվի նրա դատավճիռը։ Նրա հետ ձերբակալվել են բանդայի եւս վեց անդամ։

 

«Nine Trey Gangasta Bloods»-ը կատարել են մի շարք սպանություններ եւ կողոպուտներ՝ Բրոնքսում, Բրուքլինում, Մանհեթենում, ինչպես նաեւ զբաղվել է թմրանյութերի անօրինական վաճառքով։

Աղբյուրը ՝ News.am

Comments (0)
Add Comment