Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պարտավոր են հարկեր վճարել ԱՄՆ-ի օգտին՝ գրում է բրիտանական Sunday Express-ը՝ հղում անելով թագավորական պալատի աղբյուրին։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Մեգան Մարքլը դեռևս ԱՄՆ քաղաքացի է, և, ըստ ԱՄՆ օրենքի, հարկեր պետք է վճարի ոչ միայն նա, այլև Մեծ Բրիտանիայի գանձապետարանին միջոցներ փոխանցող արքայազն Հարին:
Թերթը գրում է, որ Սասեքսկի դքսուհու ունեցվածքը գնահատվում է 5 միլիոն դոլար, ողջ շարժական և անշարժ գույքը, ներառյալ Քենսինգթոնի պալատի տարածքում Nottingham խոհանոցը, դքսուհու զարդերը և անձնական հանդերձանքները պետք է ենթարկվեն հարկվեն: Արքայազն Հարիի հիմնական եկամուտը վստահության հիմնադրամից տարեկան կազմում է մոտ 300 հազար ֆունտ սթեռլինգ:
«Մենք տեսնում ենք, որ սա արքայական ընտանիքի համար ֆինանսական ռիսկի անհավանական մակարդակ է և արքայական պալատի համար՝ իսկական մղձավանջ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը ՝ News.am