Եվգենի Պետրոսյանը ամուսնալուծությունից հետո մի բաժակ շամպայն խմեց և մաղթեց, որ նախկին կնոջ մտ ամեն ինչ լավ լինի, գրում է ntv.ru-ն:
Հումորիստը նշել է, որ ամուսնալուծության փաստաբանը Սերգեյ Ժորինն է:
Տեսախցիկի դիմաց Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ այժմ ամուսնալուծված զույգերի կյանքը հունի մեջ կընկնի:
Եվգենի Պետրոսյան, հումորիստ. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ աջակցեցին: Սա իմ կյանքում շատ կարևոր իրադարձություն է: Ամեն ինչ հասել է իր տրամաբանական ավարտին: Եվ Ելենա Գրիգորևնայի մոտ, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
«Սկսենք մի նոր պատմություն: Ինչ տարիքում ենք մենք», – ավելացրել է հումորիստը՝ կրկին բարձրացնելով բաժակը: Սոցիալական ցանցի տեսանյութը հրապարակել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը:
Աղբյուրը ՝ 1in.am