ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի Փարադայզ քաղաքում զոհերի և փրկարարների առջև ելույթի ժամանակ բորբոքված հրդեհները համեմատել է հրեշի հետ, հաղորդում է TASS-ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի պահոցին:
Ամերիկայի առաջնորդը իր ելույթում հայտարարել է՝ «պետք է կանգնեցնել այս հրեշին», նկատի ունենալով բնական աղետը:
– Մենք Կալիֆոռնիայում երբեք նման բան չենք տեսել,– ասել է Թրամփը:
Նա նաև հույս է հայտնել, որ այլևս նման հրդեհներ չեն բռնկվի և ասել, որ լույս է երևում թունելի վերջում, չնայած դեռևս հրդեհները ուժեղ են:
Աղբյուրը ՝ 1in.am