Գրառումը՝ Ռաֆայել Հունանյանի ֆեյսբուքյան էջից։
Ինչպես միշտ, այս տարի էլ ՀՀ տարբեր բուհերի ուսանողները Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում էին. հազարից ավելի հայ երիտասարդներ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվեցին անվանական կրթաթոշակներով:
Ամենամյա ծրագիրը Գագիկ Ծառուկյանի կողմից իրականցվում է արդեն 18 տարի և օգնում է մի շարք ուսանողների ստանալ բարձրագույն կրթություն մեր երկրում:
Ավանդույթ դարձած այս նախաձեռնությունը շատ կարևոր է երիտասարդների համար, քանի որ, ինչպես պարոն Ծառուկյանն է մշտապես իր խոսքում նշում, հենց երիտասարդներն են մեր ապագան, մեր վաղվա լավ օրվա ստեղծողները: