Քիմ Քարդաշյան և Քայլի Ջեններ քույրերը երկրորդ համատեղ հավաքածուն են ստեղծել: Կոսմետիկ պարագաները վաճառվելու են «Սև ուրբաթի» շրջանակներում: Հավաքածուի նմուշները կարելի է ձեռք բերել նաև KylieCosmetics.com հարթակում:
Հանրահայտ քույրերին պատկանող KKW Beauty և Kylie Cosmetics ապրանքանիշերի առաջին համատեղ հավաքածուն թողարկվել է անցյալ տարվա ապրիլին: Քիմն ու Քայլին այդ ժամանակ շրթներկի նոր նմուշներ էին ստեղծել: