Մարդկանց առաջին ծիծաղելի հանդիպումները աստղերի հետ

Մարդիկ հաճախ են պատկերացնում, թե ինչ կասեին ու կանեին, եթե իրականում հանդիպեին իրենց սիրելի աստղերին: Սակայն ամեն անգամ չէ, որ առաջին հանդիպումը պատկերացրածի պես գեղեցիկ ու հեքիաթային է լինում: Շատ դեպքերում հայտնի մարդկանց ու իրենց երկրպագուների առաջին հանդիպումը լինում է անհարմար, ծիծաղելի, ցավոտ ու խենթացնող: Համացանցի օգտատերերը որոշել են կիսվել իրենց «փորձով» ու տպավորություններով, որ ունեցել են իրենց սիրելի աստղի հետ հանդիպելիս:

Մեթ Դեյմոնի հետ

Մի անգամ օդանավակայանում հանդիպեցի Մեթ Դեյմոնին, երբ պայքարում էի ուղեբեռս սայլակին դնել: Նրա ողջ ընտանիքն այնտեղ էր: Նա մոտեցավ ու հարցրեց՝ լա՞վ եմ: Իսկ ես պատասխանեցի՝ «Ես հիմա ուղղակի փորձում եմ պատահաբար չհարվածել երեխաներիցդ մեկի դեմքին»: 

Ադելի հետ

Ադելին հանդիպելիս ասացի, որ սիրում եմ իր թիկնապահին:

Բրենդոն Ուրիի հետ 

Երբ հանդիպեցի նրան սկսեցի կակազել ու ասացի. «դու իմ՝ լեսբի լինելու պատճառն ես»: Մինչդեռ պետք է ասեի՝ «քո շնորհիվ եմ հայտնել ծանոթներիս, որ լեսբի եմ»:

Imagine Dragons-ի հետ

Առաջին անգամ երբ գնացի այս խմբին հանդիպելու՝ ասացի «Կլինի՞ բոլորդ ուղղակի իմ հայրերը լինեք» և խմբի վոկալիստը՝ Դեն Ռեյնոլդսը բացականչեց՝ «Աղջի՜կս»:

***

Imagine Dragons-ի համերգի ժամանակ կանգնել էի առաջին շարքում ու բղավում էի, որ հսկիչներն ինձ ջուր տան: Դեն Ռեյնոլդսը լսեց ինձ ու ասաց. «Ջո՞ւր ես ուզում: Լավ»: Նա գնաց ետնաբեմ ու ետ եկավ մի շիշ ջրով: Ես ու ընկերս սկսեցինք կռվել դրա համար և նա գնաց ու մի շիշ ջուր էլ բերեց: Հաճելի էր, բայց միանգամայն ամոթալի:

Էդ Շիրան

Մի անգամ Շիրանին ասեցի, որ իր վրայից թանկարժեք հոտ է գալիս:

Դենիել Ռեդքլիֆի հետ 

Ռեդքլիֆին ասացի, որ նա հրաշագործ է: Նա ինձ նայեց դեմքի հիասթափված արտահայտությամբ:

Էլայջա Վուդի հետ

Մի անգամ եղբորս հետ հանդիպեցի Էլայջա Վուդին՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի Ֆրոդոյին: Սկսեցի ասել, թե որքան եմ սիրում ֆիլմը: Հետո, երբ նայեց եղբորս, վերջինս ուղղակի պատասխանեց. «Չեմ կարող ստել՝ երբեք մինչև վերջ չեմ դիտել այդ ֆիլմաշարի մասերից որևէ մեկը»: Էլայջա Վուդը պատասխանեց. «Այո, դրանք իսկապես երկար են»:

Ջասթին Բիբերի հետ

Մի անգամ Բիբերն ասաց ինձ. «Բարև, սիրելի՛ս: Ինչպե՞ս ես»: Իսկ ես ասացի. «Դու նման ես մոմե արձանի»:

Աղբյուրը՝ ՄՇԱԿՈՒՅԹ VNEWS

Comments (0)
Add Comment