«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը կիսվել է իր կարծիքով կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասին:
«Խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ նա ինձ ասաց, որ գնդակը ստանալիս նա կգտնի ինձ: Եվ նա արեց դա: Նա ֆուտբոլային այլմոլորակային է:
Լեոն միշտ ցանկանում է լավագույնը թիմի համար: Այդ պատճառով նա ավագն է և կարող է ոգեշնչել խաղացողներին: Մոտիվացնում է, երբ քեզ ոգեշնչում է մեկը, ով հաղթել է 5 Ոսկե գնդակ»,- նշել է Մալկոմը:
Աղբյուրը՝ 168.am