Խուրմայի չորացրած պտուղները կիրառվում են որպես վալոկորդինի փոխարինիչ հիպերտոնիկ հիվանդության դեպքում: Օրական 2-3 պտուղը բավարար կլինի
Խուրմայի պտուղները օգնում են մարսողական համակարգի խնդիրների դեմ պայքարում: Փորլուծության դեպքում 6 հասուն պտուղները բաժանել մասերի և վրան լցնել 3 բաժակ եռացրած ջուր, ծածկել կափարիչով և թողնել կես ժամ: Ընդունել 1-ական բաժակ ամեն 2-4 ժամը մեկ:
Նախաճաշին խուրմա ուտելը բարձրացնում է աշխատունակությունը:
Խուրմայի պտուղները կանխում են թոքերի հիվանդությունների, երիկամներում քարերի առաջացման ռիսկը: Ամրապնդում է տեսողությունը և կանխում է վաղաժամ ծերացումը:
Խուրմայի պտուղները մեծ սննդարար արժեք ունեն գլյուկոզայի և սախարոզայի պարունակության հաշվին: Խուրմայի պտուղները պարունակում են վիտամին С:
Հասուն պտուղները չունեն «խեղդող» հատկություն:
Խուրման ցածր կալորիականություն ունի. ընդամենը 66 կկալ 100 գրամ մթերքի համար:
Խուրման հարուստ է հակաօքսիդանտներով, ունի միզամուղ հատկություն, հանգստացնում է նյարդային համակարգը:
Հակացուցում. Խուրման հակացուցված է շաքարային իաբետի դեպքում:
Աղբյուրը՝ INFO ARMENIA