Մարդիկ ամեն գիշեր քնում և երազներ են տեսնում։ Հետազոտողները չեն կարող բացատրել, թե ինչու է տեղի ունենում այս գործընթացը։ Կան մի շարք թեորիաներ։ Թեորիաներից մեկի համաձայն՝ մենք երազ ենք տեսնում, որպեսզի հանգստացնենք մեր ուղեղը կամ էլ ազատվենք սթրեսից։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երազները մեզ կարող են հուշել, թե ապագայում ինչ է կատարվելու մեր մարմնի հետ։ Օրինակ՝ երազների օգնությամբ կարելի է իմանալ՝ արդյոք հնարավո՞ր են այնպիսի հիվանդությունների առաջացումը մեզ մոտ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը կամ տկարամտությունը։
Ձեզ ավելի տարօրինակ կարող են թվալ Նյու Մեխիկոյի գիտնականների հետազոտությունները։ Պարզվում է, որ հետազոտությանը պատրաստված մասնակիցները կարողացել են ղեկավարել իրենց մղձավանջները և այդ կերպ դուրս գալ սթրեսից։
Եթե մենք կարողանաք հասկանալ, թե ինչու ենք երազներ տեսնում, մենք կկարողանաք մի շարք անհավանական հայտնագործություններ կատարել։ Սակայն հիմա մենք ճշմարտությունից բավականին հեռու ենք։ Արդեն միլիոնավոր տարիներ մենք մեր կյանքն անց ենք կացնում քնի մեջ և երազներ ենք տեսնում, բայց դեռևս չգիտենք, թե ինչու։