Վալերի Մելաձե. «Ես սիրահարվել եմ Ալբինային և արել եմ ամեն ինչ, որպեսզի նա նույնպես սիրի ինձ»

Համացանցում կրկին քննարկում են Վալերի Մելաձեի և  Ալբինա Ջանաբաեվայի հարաբերությունները: Ջանաբաեվայի շարունակում են մեղադրել Մելաձեին գայթակղելու  մեջ, ասում են, որ հենց նա է ստիպել երգչին՝   ամուսնալուծվել ու լքել իր դուստրերին: Պատճառը սոցցանցում Ալբինայի նոր գրառումն է եղել:

Մելաձեի երկրորդ կինը օրեր առաջ սոցցանցում նոր լուսանկար է հրապարակել, իսկ մեկնաբանությունների բաժնում մեջբերել է  հռոմեացի կայսր Մարկոս Ավրելիոսի  այս խոսքերը. «Տարօրինակ է. մարդուն  բարկացնում է մյուսներից հորդող չարությունը, այն, որ չի կարողանում դրա դեմն առնել, բայց նա չի պայքարում իր մեջ եղած չարության դեմ, այնինչ դա իր տիրապետության տակ է »: Ջանաբաեվան հավելել է. «Եվ ոչինչ չի փոխվել: Բարի երազներ»:

Այս գրառումից հետո էլ բազմաթիվ օգտատերեր նրան սկսել են քննադատել ու մեղադրել՝ Մելաձեին ընտանիքից հեռացնելու համար: Այս ամենին ստիպված է եղել միջամտել անձամբ Մելաձեն: Նա պաշտպանել է Ջանաբաեվային, իսկ չարակամներին հորդորել է հեռու մնալ իրենց ընտանիքից:

«Ինչու՞ եք անհանգստանում իմ երեխաների համար: Ես սիրահարվել եմ Ալբինային՝ շատ տարիներ առաջ և արել եմ ամեն ինչ, որպեսզի նա նույնպես սիրի ինձ: 15 տարուց ավելի է՝ մենք միասին ենք:

Իմ դուստրերը սիրո պակաս չեն զգում: Ես պաշտում եմ նրանց ու հոգ եմ տանում նրանց մասին: Ես ու Ալբինան երկու որդի ունենք՝ 14-ամյա Կոնստանտինն ու 4-ամյա Լուկան: Մենք նրանցով հպարտանում ենք: Հեռու մնացեք մեր ընտանիքից ու հոգ տարեք ձեր մերձավորների մասին: Ժամանակն է, որպեսզի բոլորդ հանդարտվեք ,- գրել է Մելաձեն»:

Comments (0)
Add Comment