Ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսի, նույն ինքը՝ Պի Դեդդիի նախկին ընկերուհին՝ մոդել Կիմ Պորտերը, մահացել է: Կիմն ու Պի Դեդդին հանդիպում էին՝ 13 տարի շարունակ, նրանք երեք երեխաներ ունեին:
Կիմ Պորտերին մահացած են գտել Լոս-Անջելեսի իր տանը: Ըստ նախնական եզրակացության՝ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել: Մի քանի շաբաթ առաջ մոդելին թոքաբորբի դեմ բուժում էին նշանակել: