49-ամյա Գվեն Ստեֆանին և նրա 42-ամյա սիրեցյալը՝ Բլեյք Շելթոնը, ցանկանում են երեխա ունենալ, սակայն Ստեֆանին առողջության հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով էլ զույգը փոխնակ մայր է փնտրում, ով կծննդաբերի իրենց երեխային:
Սիրահարների մտերիմներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է, որ նրանց երկար փնտրտուքները շուտով հաջողությամբ կպսակվեն: Նույն աղբյուրը հայտնել է, որ Գվենը շատ է ցանկանում Բլեյքին երեխա պարգևել և հուզված է՝ կարևոր իրադարձությունից առաջ:
Գվեն Ստեֆանին և Բլեյք Շելթոնը այժմ դաստիարակում են Գվենի 3 որդիներին, որոնց հայրը Գվենի նախկին ամուսինն է՝ Գեվին Ռոսսդեյլը:
Աղբյուրը՝ Life Panarama.am