Այսօր տեղի ունեցավ Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը: Ներկա էին սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, պատվավոր հյուրեր և ոչ միայն: Բացման պատիվը տրված էր ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանին: Հյուրերին ողջունեց Գոռ Վարդանյանը, ինչից հետո սկսվեց սերտիֆիկատների հանձնումը: Առաջին սերտիֆիկատը Գոռ Վարդանյանից ստացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակներով կոյուղաջրեր էին բերել նիստին:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, ինչից հետո սկսվել էր հրմշտոց, որը վերածվել էր ծեծկռտուքի:
Խաչատրյանն այն ժամանակ հայտարարեց, որ ավագանու Գոռ Վարդանյանը բռնի ուժով իրեն դուրս է բերել դահլիճից և հրել: Սակայն այսօր արդեն Մարինա Խաչատրյանը նշում է, որ Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է իրեն: