Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի որդին` Ալեքսանդրը, նվեր է հանձնել ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Խանյուին` Մոսկվայում կայացած Գրան-Պրիի կարճ ծրագրից հետո: Փոքրիկը դուրս է եկել սառույցի վրա և խաղալիք նվիրել 23-ամյա մարզիկին:
Հավելենք, որ Խանյուն տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ցույց է տվել լավագույն արդյունք: Նա վաստակած 110,53 միավորով համաշխարհային ռեկորդ է սահմանել: