Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան, ով այժմ զբաղեցնում է մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզչի պաշտոնը, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխության մասին։
««Յուվենտուս» տեղափոխությունը լավ մարտահրավեր է Ռոնալդուի համար։ Նա «Ռեալին» ամեն ինչ է տվել, բայց արդեն հաճույք չէր ստանում այնտեղ ունեցած ելույթներից։ Այժմ տեսնում եմ, որ Կրիշտիանուն երջանիկ է Իտալիայի առաջնությունում։
Ֆլորենտինո Պերեսի՝ Ռոնալդուից հրաժարվելու որոշումը ճիշտ էր։ Տեսնում ենք՝ «Ռեալը» զգում է պորտուգալացու կարիքը, սակայն ես միշտ ասել եմ, որ մեկ խաղացողը չի կարող ամեն ինչ լինել թիմի համար։
Իհարկե, չի կարելի հերքել, որ Ռոնալդուն շատ գոլեր էր խփում, և մարդկանց զարմանքը նրան բաց թողնելու իրավացիության շուրջ նորմալ եմ համարում։ Սակայն, ես միշտ ասել եմ, որ Պերեսն իմաստուն մարդ է։ Եթե նա որոշել է բաց թողնել Ռոնալդուին, նշանակում է՝ այդպես է պետք եղել»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ասենսիոն նորից ցանկանում է խաղալ Ռոնալդուի հետ
Աղբյուրը՝ Panarama.am SPORT