Դեմբելեին դատի կտան իրեն «խոզի նման» պահելու համար (լուսանկար)

Գերմանական Bild-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն կկանգնի դատարանի առջև: Հայցվորը գերմանացի Գերդ Վայզենբերգն է, որը հանդիսանում է Դորտմունդում գտնվող այն տան սեփականատերը, որտեղ ապրել էր ֆրանսիացի ֆուտբոլիստը Բարսելոնա տեղափոխվելուց առաջ:

 

Վայզենբերգի խոսքերով՝ Դեմբելեն այդ տանը չի հետևել կարգ ու կանոնին և խոզի նման է ապրել՝ ամբողջովին աղտոտելով տունը: Տնից հեռանալուց հետո նա խոշոր չափի չվճարված հաշիվներ է ունեցել: Դրանից բացի նա ժամանակին չի խզել պայմանագիրը տանտիրոջ հետ և նրան չի վերադարձրել տան բանալիները.

Հայցվորը 20000 եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում, քանի որ այդքան է կազմել տան մաքրության և վերանորոգման գումարը:

Աղբյուրը՝ VNEWS.SPORT

Comments (0)
Add Comment