Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մեսիի վերադարձի մասին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկոլանին հույս է հայտնել, որ  Լիոնել Մեսին շուտով կմիանա իր թիմակիցներին:

«Ես Մեսիի հետ այդ մասին չեմ խոսել: Մենք քննարկել ենք ֆուտբոլը: Մենք չենք անդրադառնում հարցերի, որոնք կարող են տեղի ունենալ մի քանի ամիս անց: Ես հույս ունեմ և հավատում եմ, որ նա կվերադառնա ազգային հավաքական»:’

 

Շաբաթ օրը Արգենտինայի հավաքականը հանդիպելու է Մեքսիկայի ընտրանու հետ: Մեսին այդ խաղին հայտավորված չէ:

ԱԱ-2018-ից հետո Մեսին ոչ մի խաղ դեռ չի անցկացրել ազգային հավաքականի կազմում: Նախնական շրջանում հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը կվերադառնա միջազգային հարթակում ելույթներին 2019 թվականի հունվարից:

Աղբյուրը՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment