Ամուսնալուծությունից հետո լրատվամիջոցները պարբերաբար նոր սիրավեպեր են վերագրում Անջելինա Ջոլիին: Այժմ էլ լուրեր են տարածվել, որ 43-ամյա դերասանուհին անտարբեր չէ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի նկատմամբ:
Ջոլիի մտերիմներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, լրատվամիջոցներին պատմել է, որ տարիներ առաջ Անջելինան և Դեվիդը միասին պետք է գովազդային հոլովակում նկարահանվեին: Այդ օրվանից՝ Ջոլին հետաքրքրված է Դեվիդ Բեքհեմով, պարզապես մինչև հիմա լռում էր իր զգացմունքների մասին:
Ըստ նույն աղբյուրի՝ դերասանուհին իր և Բեքհեմի ընդհանուր ծանոթներից վերցրել է նրա հեռախոսահամարը և Դեվիդի հետ նամակագրական կապ է հաստատել: Այժմ երկրպագուները փորձում են գուշակել, թե ինչպես է այս լուրերին արձագանքելու ֆուտբոլիստի կինը՝ դիզայներ Վիկտորիա Բեքհեմը
Աղբյուրը՝ Life Panarama.am