«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ստիպում է իր աշխատակիցներին օգտվել «Android»-ի հիմք ունեցող սմարթֆոններից՝ «Apple»-ի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Այդ մասին հայտնում է «Mashable»-ը, փոխանցում է «Газета»-ն:
«Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը մեկ անգամ չէ, որ քննադատել է «Facebook»-ին:
Հոկտեմբերին, ելույթ ունենալով միջազգային համաժողովին, վերջինս մեղադրել է սոցիալական ցանցին, որ այն հետևում է իր օգտատերերին շահույթի համար:
«Գաղտնիությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է», – հայտարարել է Կուկը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այս ելույթը բարկացրել է Ցուկերբերգին, որն էլ արգելել է «Facebook»-ի աշխատակիցներիին օգտագործել «Apple»-ի արտադրանքը, այդ թվում այֆոնները:
Աղբյուրը՝ Vesti.am