13-ամյա մարզիկի մահանալուց հետո Թայլանդում կարգելեն երեխաների մենամարտեր

Թայլանդի կառավարությունն օրենք է քննարկում երեխաների մասնակցությամբ մենամարտերն արգելելու համար: Առաջարկվում է 12 տարեկանից ցածր երեխաներին արգելել մասնակցել մրցաշարերին: Այս մասին հայտնում է «BBC News»-ը:

 

12-15 տարեկանները, նոր օրենքի համաձայն, կգրանցվեն, կունենան ծնողների համաձայնությունն ու կկրեն պաշտպանիչ հանդերձանք: Օրենքների փոփոխության պատճառը մուայ-թայի 13-ամյա մարզիկ Անուչի Տասակոյի մահն է, ով մրցամարտից երկու օր անց կյանքին հրաժեշտ էր տվել գլխուղեղի արյունահոսությունից:

Տասակոն մենամարտերին մասնակցում էր 8 տարեկանից: Թայլանդական բռնցքամարտում անցկացրել էր 170 հանդիպում: Երեխան այս ճանապարհով գումար էր վաստակում ընտանիքի համար:

Աղբյուրը՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment