Չինաստանում շունն արդեն 80 օր Է, ինչ տիրուհուն Է սպասում նրա մահվան վայրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China News լրատվական պորտալը: Օգոստոսի վերջից ի վեր շանը ճամփեզրին են տեսնում Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Հուհ Հոտո քաղաքում:
«Արդեն գրեթե երեք ամիս Է, ինչ շունը հայտնվել Է: Նա միշտ այստեղ Է, արեւ լինի թե անձրեւ: Դա շատ հուզիչ Է»,- լրագրողներին պատմել Է տաքսու վարորդ Գո Սինհուան:
Նա ենթադրում Է, որ շունն սպասում Է տիրուհուն, որն այդ վայրում վթարից զոհվել Է օգոստոսի 21-ի վաղ առավոտյան:
Տղամարդը հավելել Է, որ շանը մի քանի անգամ փորձել են կերակրել, բայց նա վախեցել Է անծանոթներից ու փախել, հենց որ մոտեցել են նրան: Երբ մարդիկ հեռացել են, շունը վերադարձել Է իր տեղը:
Շանը ցուցադրող տեսահոլովակն ավելի քան վեց միլիոն դիտում Է հավաքել Չինաստանի սոցցանցերում: Մեկնաբաններից շատերը խոստովանել են, որ տեսարանն իրենց ստիպել Է լաց լինել: Մյուսներն անհանգստություն են հայտնել, թե շանը կարող Է պատահաբար ավտոմեքենա խփել: Կենդանիների պաշտպանության կազմակերպության կամավորները փորձում են կապվել զոհվածի հարազատների հետ, որպեսզի նրանք շանը տանեն մինչեւ ցրտերն ընկնելը: Եթե նրանք հրաժարվեն, շան համար կսկեն նոր տերեր փնտրել: