Ֆրանսիայի Մարիա Անտուանետա (1755 – 1793 ) թագուհու ադամանդակուռ մարգարտե կախազարդը ռեկորդային 36 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի՝ Ժնեւում կայացած աճուրդում: Նոյեմբերի լույս 15-ի գիշերն այս մասին հաղորդվել Է աճուրդային տան Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր աճուրդային ռեկորդ մարգարտե զարդի համար: Այդ առանձնահատուկ անհավատալի չափի բնական մարգարիտը պատկանել Է Մարիա Անտուանետա թագուհուն»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նախապես լոտը գնահատվել Էր 2 միլիոն դոլար: Եզրափակիչ գումարը մարգարտե զարդի համար ռեկորդային Է դարձել աճուրդների ամբողջ պատմության ընթացքում:
Աճուրդի Էին դրվել Մարիա Անտուանետայի 10 զարդեր, որոնք ոչ միայն ոսկերչական, այլեւ պատմական արժեք են ներկայացնում: Դրանք երկու հարյուր տարվա ընթացքում թաքցված են եղել լայն հանրության աչքից: Բացի կախազարդից, դրանց թվում Էին թագուհու մարգարտե եւ ադամանդե ականջօղերը, ինչպես նաեւ ավելի քան 300 բնակական մարգարիտներով շարված մանյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը՝ armenpress