Մոնիկա Լեվինսկին կրկին խոսել է իր և Բիլլ Քլինթոնի միջև սիրային կապի մասին

45-ամյա Մոնիկա Լեվինսկին կրկին խոսել է իր և ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի միջև սիրային կապի մասին: Այս անգամ նա ասել է, որ   ցանկանում է ներողություն խնդրել Հիլլարի Քլինթոնից:

Մոնիկան մասնակցում է «Քլինթոնի գործը» վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Այս նախագծի մասին  Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում Լեվինսկին ասել է. «Եթե ես այսօր հանդիպեի Հիլլարիին, ապա ամեն ինչ կանեի, որ նա հավատար, որ անկեղծորեն    զղջում եմ տեղի ունեցածի համար»:

Մոնիկա Լեվինսկին ասել է, որ առաջին անգամը չէ, որ ստիպված է լինում իր կյանքի   դրվագների համար ներողություն խնդրել մարդկանցից:

Աղբյուրը՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment