Մարդու վաղաժամ մահը հնարավոր է կանխատեսել ըստ նրա քայլվածքի արագության, պարզել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ որքան արագ է մարդու քայլվածքը, այնքան նրա առողջությունն ամուր է:
Հետազոտողների խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունների եւ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հավանականության մասին կարելի է դատել ըստ քայլվածքի արագության: Ավելին՝ սրտաբան-վիրաբույժների կարծիքով՝ ըստ քայլվածքի կարելի է հայտնաբերել հիվանդներին, որոնց մոտ կարող են բարդություններ առաջանալ տարած սրտի վիրահատության ֆոնին:
Հարկ է նշել, որ քայլն արագացնելը չի նպաստում հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան հավանականության նվազեցմանը: Քայլվածքի արագությունը թույլ է տալիս միայն մոտավոր որոշել մարդու կենսաբանական տարիքը: Եթե մարդը սկսում է ավելի դանդաղ քայլել, քան նախկինում, դա կարող է ցույց տալ առողջական լուրջ խնդիրների առկայությունը:
Աղբյուրը՝ News.am