Կրիշտիանու Ռոնալդուն նշանվել է ընկերուհու՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուս»-ի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն  նշանվել է ընկերուհու՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Այս մասին գրում է բրիտանական The Mirror թերթը։

Ըստ աղբյուրի` Ռոդրիգեսը համաձայնել է դառնալ Ռոնալդուի կինը և անգամ սկսել է հարսանեկան զգեստ փնտրել:

Դեռևս այս տարվա գարնանը պորտուգալական մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստն ընտանեկան կյանք սկսելու համար արդեն «հասունացել» է, իսկ մի շարք լրատվամիջոցներ էլ հավաստիացնում էին, որ զույգը կնշանադրվի Ռուսաստանում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ծնվել է Կրիշտիանուի ու Ջորջինայի դուստրը՝ Ալանա Մարտինան: Ֆուտբոլիստն ունի ևս երեք երեխա՝ 7-ամյա Կրիշտիանու կրտսերը և մեկուկես տարեկան Եվան ու Մատեոն: Նրանք ծնվել են փոխնակ մայրերից:

Աղբյուրը՝ Tert.am Life

Comments (0)
Add Comment