Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանը մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին

Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանը մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին: Variety պարբերականը գագաթնաժողով է կազմակերպել, որի ժամանակ ելույթ ունեցողների թվում է եղել նաեւ 38-ամյա հայուհին:

Ի դեպ, Քիմը գագաթնաժողովում կրկին հանդիպել է Էլիս Մերի Ջոնսոնին՝ կին, ում ազատվելուն The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը բոլորովին վերջերս էր հասել: Կինն ազատազրկված էր թմրանյութերի թրաֆիքի համար, եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Քիմի հանդիպումից հետո համաներվել էր:

Քիմը, Էլիսը եւ CNN-ի լրագրող, փաստաբան, մի քանի հասարակական կազմակերպությունների համահիմնադիր Վան Ջոնսը

Հայուհին սկսել է համագործակցել Cut50 կազմակերպության հետ, որի համահիմնադիրն է Ջոնսը. սա բապտիստական կազմակերպություն է, որը բանտարկյալներով է զբաղվում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում: Կազմակերպությունն աշխատում է Ջարեդ Քուշների հետ եւ հույս ունի Սպիտակ տան ուշադրությունը գրավել բանտերի խնդրի վրա ու պնդել երկրում բանտային լուրջ բարեփոխումների անցկացումը:

Քիմն իր ելույթում նշել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների արագ անցկացման անհրաժեշտության եւ այն մասին, որ քաղաքական գործիչների կողմից խնդրի հանդեպ բավարար լուրջ ուշադրություն չկա:

 

Աղբյուրը՝ News.am

Comments (0)
Add Comment