Քալիֆորնիայում շարունակում են մոլեգնել հրդեհները: Նահանգի իշխանությունները հայտարարում են, որ նման մասշտաբի հրդեհ առաջին անգամ է տեղի ունենում
Հազարավոր հրշեջներ, վտանգելով իրենց կյանքը, Մալիբուում կրակն են մարում, որտեղ մինչեւ վերջ ոչնչացել են շատ հայտնիների առանձնատներ: Կրակը հասել է նաեւ Լեդի Գագայի տանը, սակայն քամին փոխել է ուղղությունը, եւ 32-ամյա երգչուհու տունն անվնաս է մնացել
Հանրահայտ կատարողն օրերս Լոս Անջելեսում այցելել էր Pacific Palisades High School, որտեղ Կարմիր խաչը հրդեհից տուժածների համար ճամբար է ստեղծել: Լեդի Գագան եկել էր շփվելու ոչ միայն հրդեհից տուժածների հետ, այլեւ կրակի գոտում աշխատող ոստիկանների եւ հրշեջներ
Իսկ մեկ օր անց Գագան տասնյակ պիցցա է պատվիրել եւ բերել հրդեհից տուժածների կենտրոն:
Դրանից բացի, հանրահայտ երգչուհին կենտրոնում է անցկացրել մոտ 2 ժամ եւ երգել հատուկ 98-ամյա տուժածի համար, իսկ այնուհետեւ՝ նաեւ բոլոր ներկաների:
Աղբյուրը՝ News.am