Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաքի ընթացքում ոչ միայն մարզումներ են անցկացնում, այլև աչքի են ընկնում պարային ունակություններով:
Ազգային թիմի հարձակվող Անտուան Գրիզմանն Ինստագրամի իր էջում հրապարակել է Ուսման Դեմբելեի հետ թեժ պարը` ցույց տալով, թե ինչպես են ավարտվում մարզումները մարզադահլիճում:
«Ինչպիսի հաճույք է գտնվել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում»,- գրել է Գրիզմանը: