Գագիկ Ծառուկյանը հրահանգել է աշխատանքից ազատել Պետրոս Ղազարյանին. հաղորդման ժամանակ հնչել են անուններ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել:

Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին եւս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, այս անգամ էլ Քաղաքացիական ակտիվ քայլ՝ ՔԱՔ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, դերասան Սերգեյ Դանիելյանի հետ ոչ այնքան պոլիտկոռեկտ հարցազրույց անելու համար: Ի վերջո, Ծառուկյանը համաձայնել էր ներել Ղազարյանին եւ հետ ընդունել աշխատանքի»

 

 Աղբյուրը՝ ԱՌԱՋԻՆ ԻՆՖՈ

Comments (0)
Add Comment