Ռեփեր Քանյե Ուեսթը վարձել է հրշեջների խումբ իր առանձնատունը Կալիֆորնիայի անտառային հրդեհներից փրկելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Ըստ տեղեկությունների, Քանյեի ու նրա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի տունն արժե մոտ 60 մլն դոլար։
Ինչպես նշվում է, եթե Քանյեի ու Քիմի տունն այրվի, ապա վտանգի տակ են հայտնվում նաև հարևան տները։
Նշվում է, որ անտառային հրդեհներից զոհերի թիվն անցել է 48-ից։
Աղբյուրը՝ Life Panarama.am