Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան մեղադրվում է Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելու պատճառով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի  գործով դատավարությունը դադերացված է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Մոսկվայի դատարանը հետաձգել է դատավարությունը մինչև նոյեմբերի 20-ը դաշնակահարուհու հիվանդության պատճառով։

«Փողոցում այնպիսի սառնամանիք է՝ մրսել է»,- ասել է Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի  փաստաբանը։


Նոյեմբերի 20-ին դատախազը փակ ռեժիմով պետք է մեղադրյալի համար պատիժ պահանջի։

Դերասանի նախկին կինը մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեջ՝ Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելու  պատճառով։ Ռոմանովսկայային  սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում։ Կինն իրեն մեղավոր չի  համարում, նա բացատրում է իր  արարքն ամուսնու գործերին հետևելու ահրաժեշտությամբ։

Աղբյուրը՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment