Եթե սուրճ շատ եք սիրում, ոչ մի դեպքում մրուրը մի թափեք կամ լվացեք։ սուրճի մրուրը կարող է լինել կնոջ լավագույն ընկերը մաշկի խնամքի հարցում։ Դրանով կարելի է մերսել ինչպես դեմքը, այնպես էլ ողջ մարմինը։
Բաղադրիչներ՝
1 ճաշի գդալ սուրճի մրուր
2 ճաշի գդալ ծովի աղ
1 ճաշի գդալ բուսայուղ
3 կաթիլ ցանկացած եթերայուղ
Այս բոլորը միախառնեք իրար ու քսուքը պատրաստ է։
Կարող եք օգտագործել այն մաշկի պրոբլեմատիկ հատվածների մերսման համար