Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում:
Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Փաստաթղթում նշվում է, որ Բիլանը ստացել է այդ կոչումը՝ «ազգային մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության» համար:
Բիլանը 36 տարեկան է։
Աղբյուրը՝ news.am