Ճապոնական դիետա. հիանալի միջոց ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ:  Սա է պատճառը, որ կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ընտրել այնպիսի սննդակարգ, որի արդյուքը չի անհետանա որոշ ժամանակ անց:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ճապոնական դիետա, որը կօգնի բարելավել նյութափոխանակությունն ու ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք:

Սակայն հարկ է հիշել, որ այս դիետային հետևելու ընթացքում հարկավոր է բացառել շաքարավազը, աղը, ալկոհոլային ըմպելիքները, հացաբուլկեղենը և քաղցրավենիքը: Միևնույն ժամանակ հարկավոր է լինել ֆիզիկապես ակտիվ և խմել հանքային, եռացրած կամ զտած ջուր:

Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի փոխել սննդի ընդունման կամ օրերի հերթականությունը, քանի որ միայն այդ դեպքում է բարելավվում նյութափոխանակության համակարգի աշխատանքը և միայն այդ դեպքում է սննդակարգն արդյունավետ լինում:

Սննդակարգը․

1-ին օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,

Ճաշին՝ կաղամբով աղցան, լոլիկ, 2 հատ հավկիթ,

Ընթրիքին՝ կաղամբով աղցան, ջեռոցում պատրաստված ձուկ։

2-րդ օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ, 1 կտոր ամբողջահատիկ չորահաց,

Ճաշին՝ կաղամբով աղցան, ջեռոցում պատրաստված ձուկ,

Ընթրիքին՝ 200 գրամ խաշած տավարի միս, կեֆիր (կամ յոգուրտ)։

3-րդ օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,

Ճաշին՝ հում ձու, խաշած գազար բուսայուղով,

Ընթրիքին՝ խնձորներ (անսահմանափակ)։

4-րդ օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,

Ճաշին՝ բուսայուղով տապակած մաղադանոսի արմատ,

Ընթրիքին՝ մրգեր, հատապտուղներ։

5-րդ օրը․

Նախաճաշին՝ քերիչով մանրացրած գազար կիտրոնի հյութով,

Ճաշին՝ 200 գրամ տապակած ձուկ, լոլիկ,

Ընթրիքին՝ մրգեր, հատապտուղներ։

6-րդ օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,

Ճաշին՝ թարմ կաղամբով աղցան, 200 գրամ խաշած հավի միս,

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, թարմ գազար բուսայուղով։

7-րդ օրը․

Նախաճաշին՝ առանց շաքարավազի թեյ,

Ճաշին՝ 200 գրամ խաշած միս, մրգեր,

Ընթրիքին՝ խնձորներ։

Այս սննդակարգը նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար և կօգնի ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար այն կարելի է կրկնել և հետևել դիետային երկու շաբաթ։

Նյութի աղբյուրը՝ liza.ua

Comments (0)
Add Comment