Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ապրիլի 7-ին Նատալյա Օրեյրոն համերգ կունենա Երևանում։ Երգչուհին Հայաստան է ժամանելու իր «Անմոռանալի շրջագայություն» խորագրով համերգային ծրագրի շրջանակում։
Armtimes.com-ը գրել է, որ Օրեյրոյի երևանյան համերգի կազմակերպիչները ցանկանում են, որպեսզի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա զուգերգով հանդես գա Հայաստանի մասնակցի հետ: Համերգի կազմակերպիչ «Гамаюн» ընկերության պրոդյուսեր Մաքսիմ Հովհաննիսյանը նշել է, որ փորձում են կապ հաստատել ՀՀ-ում «Եվրատեսիլ» մրցույթով զբաղվողների հետ:
Առաջին ալիքից մեզ հայտնեցին, որ այս պահին նման հարցով որևէ բանակցություն չեն վարում. ««Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանի մասնակցությունը հաստատ է, սակայն դեռ չգիտենք, թե ով է ներկայացնելու մեր երկիրը և ինչ տարբերակով է ընտրվելու պատվիրակը։ Հնարավոր համագործակցության մասին կարելի է մտածել մասակցի ընտրությունից հետո։
Այս օրերին բոլոր ուժերը կենտրոնացրել ենք «Մանկական Եվրատեսիլի» վրա, քանի որ հաշված օրերից` նոյեմբերի 25–ին, L.E.V.O.N.–ի ելույթն է»։
Աղբյուրը՝ Tert.am