Chanel նորաձևության տան գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆելդի 10 լավագույն մտքերի հետ

Առաջարկում ենք ծանոթանալ Chanel-ի 5 լավագույն շոուների և Chanel նորաձևության տան գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆելդի  10 լավագույն մտքերի հետ:

 

1.Նորաձևության մեջ ես նման եմ նիմֆոմանի, որը երբեք չի հասնում օրգազմի:

2. Ես ատում եմ ինտելլեկտուալների հետ զրույցը. ինձ հետաքրքրում է միայն իմ սեփական կարծիքը

3. Ես կողմ եմ 48-ժամյա աշխատանքային օրվան: 24 ժամը ինձ չի բավականացնում:

4. Աշխատել նշանակում է զբաղվել մի բանով, որը քեզ հաճելի չէ: Երբ այն   դառնում է  հաճելի, դադարում է աշխատանք լինելուց:

5.Պսիխոանալի՞զ:  Այն սպանում է ստողծագործական հմտությունները: Ինձ հոգեվերլուծաբան պետք չէ. Ես գիտեմ բոլոր պատասխանները:

6. Ես շատ լավ եմ ապրում ինքս ինձ հետ և աշխարհում չկա դրանից ավելի մեծ շքեղություն:

7. Չարությունը կարելի է  ներել, եթե այն համատեղվում է  սրամտության հետ: Եթե դա չարություն է ուղղակի չարության համար, ապա դա  աններելի է:

8.Գիտեմ, վրեժը ամոթ և սարսափելի բան է: Սակայն ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու չպետք է իմ հանդեպ չարություն արած  մարդուն չվճարեմ նույնով: Երբ նա ամեն ինչի մասին մոռանում է, ես հանկարծ նրա տակից քաշում եմ աթոռը: Երբեմն դա կարող է լինել 10 տարի հետո:

9.Ինդիվիդուալությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է համեմատությունը:

10. Երջանկությունը հենց այնպես չի տրվում ոչ մեկին: Դրան պետք է արժանանալ և դա պահանջում է  մեզանից որոշ ջանքեր:

Աղբյուրը՝ Life Panarama.am

 

Comments (0)
Add Comment