Տիմատի մայրը հերքել է որդու և Անաստասիա Ռեշետովայի ամուսնության լուրը

Տիմատին և Անաստասիա Ռեշետովան  արդեն մի քանի տարի է` հանդիպում են,  սակայն չեն շտապում պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:  Վերջերս մոդելը իր երկրպագուներին զարմացրել էր Տիմատիի հետ լուսանկարով, որտեղ նրա մատին արդեն մատանի կար: Երկրպագուները կարծում էին, որ սիրահար զույգն ամուսանցել է:
Զույգը ոչ մի կերպ չի մեկնաբանել լուրը:  Սակայն Տիմատիի մայրիկը Ինստագրամի իր բլոգում շատ ակտիվ է, և երկրպագուներից մեկ հարցին, թե արդյոք իր կրտսեր որդին  ամուսնացել է, վերջինս գրել է, որ իր երկու որդիներն էլ չեն ամուսնացել:
Աղբյուրը՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment