Ջորջ և Ամալ Քլունիները իրենց փոքրիկ երկվորյակների լուսանկարները չեն հրապարակում սոցցանցում և խուսափում են պապարացիներից, սակայն նրանց ի վեջո հաջողվել է լուսանկարել Ամալին՝ որդու հետ զբոսանքի ժամանակ:
Ամալ Քլունին սկզբում չի նկատել պապարացիներին, իսկ հետո փորձել է թաքցնել երեխայի դեմքն ու նստել է մուգ ապակիներով ավտոմեքենան: Այնուամենայնիվ, մեկ տարեկան Ալեքսանդրի դեմքը հաջողվել է ֆիքսել, լուսանկարները համացանցում են: