Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժինը, հայ տեսուչն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Սլովենիա-Նորվեգիա հանդիպման տեսուչ։
Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը, որին կմասնակցեն Մալթայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիտվայի Մ-19 հավաքականները, կանցկացվի Մալթայում՝ նոյեմբերի 14-ից 20-ը