Ինչ մրգեր չպետք է ուտեն նիհարողները

Մենք սովեր ենք մտածել մրգերի մասին որպես ցածր կալորեականություն ունեցող և առողջ սնունդ: Կազմվածքին հետևելիս մենք նույնիսկ օգտագործում ենք մրգերը ճաշի փոխարեն: Սակայն այս պնդումը վերաբերվում է ոչ բոլոր մրգերին և հատապտուղներին: Դրանցից շատերի մեջ շատ բարձր է շաքարի պարունակությունը, գրեթե նույնն է ինչ շոկոլադում:
Այս հոդվածում դուք կիմանաք, թե որ մրգերը չարժե ուտել նիհարելու համար և որոնցով կարելի է դրանք փոխարինել:
5 միրգ որոնցից արժե հրաժարվել
Բանան․

 «ամենաէներգետիկ» միրգը: Այն ուշ է մարսվում և բացի դրանից պարունակում է ճարպերը քայքայող բջջիջները արգելափակող նյութեր:
Ինչով փոխարինել.
Թուրինջ՝ ավելորդ քաշի դեմ պայքարող No1 միրգը շնորհիվ իր՝ ճարպերն արագ քայքայող հատկությունների: Թուրինջում պարունակող ֆերմենտներն արագացնում են կալորեաների այրումը: Ցածր կալորեականության շնորհիվ կես թուրինջը ոչ մի վնաս չի հասցնի կազմվածքին:
Խաղողը երևի թե ամենավատ միրգն է ձեր կազմվածքի և, ընդհանրապես, ձեր օրգանիզմի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, դրա կաշին դժվարամարս է, կորիզները խցանում են աղիները, իսկ թթվայնությունը քայքայում ատամների էմալը:

Ինչով փոխարինել.
Խնձորն
ամենահարմար միրգն է նիհարել ցանկացողների համար: Այն հարուստ է բջջանյութով և երկար ժամանակ հագեցվածություն է պարգևում: Այն նաև պայքարում է ցելյուլիտի դեմ՝ շնորհիվ հակաօքսիդանտների և պեկտինների:
Ավոկադոն չի մտնում դիետիկ մրգերի ցուցակ: Բարձր կալորեականության պատճառով այն անվանում են «մրգային յուղ»: Ավելի լավ է ավոկադոն օգտագործել որպես լցոն կամ առանձին ուտել, սակայն՝ սահմանափակ քանակությամբ:

Ինչով փոխարինել.
Անտառային հատապտուղները քիչ շաքար են պարունակում, սակայն դրանք հարուստ են վիտամին С-ով և հակաօքսիդիչներով: Այդ պատճառով, բացի այն, որ դրանք չեն վնասի ձեր կազմվածքին, դրանք նաև կխթանեն կոլագենի արտադրությունը և կօգնեն այրել ճարպը:
Տանձն ունի մեկ վատ հատկություն՝ այն կարող է խաթարել աղիների աշխատանքն ուժեղ ամրացնող ազդեցության պատճառով:
Ինչով փոխարինել
Սեխի և ձմերուկի միջուկը հարուստ է բջջանյութով և ջրով: Դրա շնորհիվ այն երկար ժամանակ ճնշում է սովի զգացողությունը և ունի միզամուղային հատկություն: Այս կուլտուրաները օգնում են հանել տոքսինները և պայքարել ցելյուլիտի և սև կետիկների դեմ: Դրանք կարգավորում են ջրային հաշվեկշիռը շոգի ժամանակ, ինչը նույնպես կարևոր է կազմվածքի և մաշկի համար:
Ծիրանը բավականին ծանրամարս է: Դրանց չափից շատ օգտագործումը բերում է ստամոքսի խանգարման: Սակայն ամենամեծ վտանգը պարունակում է կորիզի միջուկը: Եթե դուք այն սիրում եք, պետք է իմանաք, որ դրանք պարունակում են ամիգդալին: Այս նյութը ստամոքս ընկնելուն պես արտադրում է ցիանիդային ջրածին՝ ուժեղ թույն, որը մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում դառնում է սրտխառնոցի, գլխապտույտի և ուշագնացության պատճառ:

Ինչով փոխարինել.
Ելակը նիհարել ցանկացողների համար շատ լավ տարբերակ է: Այս հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամին С, ջրեր և շատ քիչ շաքար՝ ինչով և օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում:
Comments (0)
Add Comment