Հարգելի պոտենցյալ հեռուստահաղորդավարներ, այսինքն տեսախցիկով հեռախոս ունեցողներ (Նիկոլից բացի),նրանք ովքեր չեն ցանկանում մեզանից թաքցնել իրենց, լրագրողի Աստծո տված շնորհը, եթե ցանկանում եք, որ Ձեր հեղինակավոր խոսքը տեղ հասնի, ուղիղ եթեր մտնելիս պահպանեք տեսախցիկից օգտվելու գոնե նվազագույն կանոնները։
Քանի-որ Ձեզ հետևողները քիթ-կոկորդ-ականջի մասնագետներ չեն ու տրամադրված չեն, խոսքի փոխարեն հետևել Ձեր բերանի խոռոչի անատոմիական կառուցվածքին։
Ուստի աշխատեք գոնե նախապես խմբագրել Ձեր փայլուն մտքերը, մինչև դրանք մեծահոգաբար հանրությանը ներկայացնելը։ Այլապես առաջին իսկ վարկյանից Ձեզ լսելու և տեսնելու ցանկությունը անհետանում է անվերադարձ։
Եվ մի խնդրանք էլ՝ հնարավորինս քիչ օգտագործեք մեր ոսկետառիկ լեզվի ըըըըըըըըը, աաաաաաա, Ձեր ներսից հորդող ձայնաժայթկումները…
Խղճացեք մեզ։ Հավատացեք աննորմալ տհաճ է, Մանավանդ, երբ ամեն բառից հետո ասում եք՝ հա՞ …
Իսկ մենակատարների բաղաձայն, երաժշտըական ոչինչ չպարունակող մղկտոցները, ուղղակի անտանելի են…
Լավ մնացեք ու աշխատեք չնեղանալ։
Գրառումը՝ Արտավազդ Եղոյանի ֆեյսբուքյան էջից։
Հարգելի պոտենցյալ հեռուստահաղորդավարներ, այսինքն տեսախցիկով հեռախոս ունեցողներ (Նիկոլից բացի),նրանք ովքեր չեն ցանկանում…
Опубликовано Артаваздом Егояном Cреда, 31 октября 2018 г.